13/06/2025
«Դեպի լավ ապագա» երիտասարդական, կրթամշակութային ՀԿ-ի աջակցությամբ,
📚«Դասավանդիր Հայաստան» ծրագրի մասնակիցներ Աննա Ավագյանը /Շվանիձորի դպրոց/ ու Ներսես Խառատյանի /Ծավի դպրոց/ նախաձեռնությամբ Շվանիձորում անց է կացվում ամառային կրթական եռօրյա աշխատարան։ Աշխատարանին մասնակցում է 24 պատանի։
Աշխատարանի առաջին օրը մասնակիցները ծանոթացան իրար հետ՝զարգացնելով փոխադարձ ճանաչումը, ինչպես նաեւ ձեւավորել դրական փոխհարաբերություններ։
Մասնակիցները բաժանվեցին թիմերի, կարեւորվեց թիմային աշխատանքը, ինչպես նաեւ ծանոթացան որոշումների կայացման ու ժամանակի կառավարման հմտություններին։
📍 Աշխատարանը կազմակերպվում է Շվանիձորի դպրոցում, ինչ համար կազմակերպիչները շնորհակալ են Սյունիքի մարզպետի աշխատակազմին։
#դեպիլավապագա #սյունիքիմարզպետարան
#սյունիքիմարզպետիաշխատակազմ