Ծիլեր

Ծիլեր 🌿Սերմեր, ծիլեր, սենյակային բույսեր
🎁Նվեր-բոքսեր, որոնք աճում են
🌸 Կանաչ դեկոր Ձեր տան համար

18/04/2026

Բույսեր, որոնք չեն սիրում ջրային ցնցուղ
#նվերտուփեր

21/03/2026

🌿✨ Բույսերի խնամքի մի փոքրիկ գաղտնիք

Գիտե՞ս, որ շատ բույսեր նույնպես սիրում են «ցնցուղ ընդունել» 😊

💧 Ինչու է դա կարևոր
• Տերևները մաքրվում են փոշուց
• Լուսավորությունն ավելի լավ է հասնում բույսին
• Կանխվում են վնասատուների առաջացումը
• Բույսը սկսում է «շնչել», ավելի առողջ աճել, ստանում է թարմ տեսք 🌱

🚿 Ինչպես անել ճիշտ, կիսվենք մեր փորձով`

• Օգտագործիր մեղմ, ոչ շատ ուժեղ ջրի հոսք
• Ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանից էլ տաք, մի քիչ գոլ
• Վերջում թույլ տուր, որ ավելորդ ջուրը դուրս գա ծաղկամանից
• Լավ ցողելուց հետո 1 կամ մի քանի օր` կախված բույսի տեսակից, կարող ես չջրել. արմատները գերխոնավություն չեն սիրում. կարող են նեխել։
Հաջորդիվ կպատմենք` ինչպես ճիշտ ջրել սենյակային բույսերին։

Սեր տուր, որ աճի 💚
Կիսվիր քո փորձով։ Հետևիր էջին, որ չկորցնես մեզ։
Նվեր տուփեր պատվիրելու համար գրի հիմա, սիրով կսպասենք 💌

#բույսեր #ծաղիկներիխնամք #նվերտուփ

04/03/2026
23/02/2026

Խաղաղ, դրական ու զարգացնող միջավայրում գտնվելը մեծ հաճույք էր մեզ համար։
Երբ կրթությունն ու հոգատարությունն արժեքներ են, սերմերն ապահով միջավայրում են ծլում։ Անչափ շնորհակալ ենք

Ողջու՜յն։ Դե ի՞նչ, ուրեմն, ինչպես և խոստացել էինք, մեր հողախառնուրդի մասին) Ի՞նչ է տալիս հողին 🥥 կոկոսի մանրաթելը (Coco ...
03/02/2026

Ողջու՜յն։
Դե ի՞նչ, ուրեմն, ինչպես և խոստացել էինք, մեր հողախառնուրդի մասին)
Ի՞նչ է տալիս հողին 🥥 կոկոսի մանրաթելը (Coco coir, կոկոսային սուբստրատ)
✅ Պահպանում է խոնավությունը – պահում է իր կշռից մի քանի անգամ ավել ջուր
✅ Ապահովում է օդափոխություն – արմատները «շնչում են», չեն խեղդվում
✅ Թեթևացնում է հողը – խտացած հողը դարձնում է փափուկ
✅ Չի փտում արագ – երկար է ծառայում (2–4 տարի)
✅ Չեզոք pH (~5.5–6.8) – հարմար է շատ բույսերի համար
✅ Բնական ու էկոլոգիական է

Ի՞նչ է տալիս հողին ⚪ ագրոպերլիտը (Perlite)
✅ Դրենաժ (ջրահեռացում) – ջուրը չի կանգնում
✅ Օդային խոռոչներ – արմատները չեն փտում
✅ Թեթևացնում է հողը – դարձնում է փխրուն
✅ Չի քայքայվում, ստերիլ է – հիվանդություններ չի բերում
✅Ունի ջերմամեկուսիչ հատկություն
✅ Նպաստում է արմատների արագ զարգացմանը։
Հատկապես օգտակար
են սերմեր ցանելու համար 💚
Այսինքն`
🌿Կոկոսը → պահում է խոնավությունը
Պերլիտը → ապահովում է օդ + ջրահեռացում
👉 Արդյունքում ստանում ենք թեթև, օդոտ, հավասարակշռված հող, որտեղ
արմատները արագ աճում են, չեն փտում, բույսն արագ զարգանում է։

26/01/2026

Մեր բոքսերի հողը նախատեսված է սենյակային բույսերի համար և հագեցած է ագրոպերլիտով ու կոկոսի մանրաթելով։
Իսկ, թե ի՞նչ են տալիս ագրոպերլիտն ու կոկոսի մանրաթելը, կպատմենք հաջորդիվ։
Պատվերների համար` DM

03/01/2026

Շուտով

Address

Davtashen
Yerevan
0045

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ծիլեր posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share