05/06/2026
Axolight • Bell
Ներկայացնում ենք իտալական պրեմիում դասի Axolight բրենդի մրցանակակիր Bell լամպը։ 1996 թվականին Վենետիկում հիմնադրված այս բրենդը հայտնի է իր բարձրակարգ և ձեռագործ ճարտարապետական լամպերի արտադրությամբ։
Դիզայներ Մանուել Վիվիանիի նախագծած Bell մոդելն առանձնանում է իր էլեգանտ և ծավալուն գմբեթաձև տեսքով։ Չնայած մեծ չափերին՝ նուրբ երկրաչափական ուրվագծերն ու թեթև գործվածքը թույլ են տալիս խուսափել տարածքի տեսողական ծանրաբեռնվածությունից՝ պահպանելով ինտերիերի թեթևությունն ու ներդաշնակությունը։
Կարող եք պատվիրել ՄԵԿ կահույքի սրահից։
Սիրով սպասում ենք`
📍 Պարույր Սևակ, 114
📞 033 22 22 88, 012 22 22 88