23/10/2026
Երեխաների համար նախագծել նշանակում է աշխարհին նայել նրանց աչքերով՝ հետաքրքրությամբ, երևակայությամբ ու բացահայտելու ուրախությամբ։
«Բյուրեղ» բնակելի թաղամասում կառուցվող նոր մանկապարտեզը նախագծվում է Պատրիսիա Կարսյանի և իր թիմակիցներ Դիանա Մնացականյանի ու Մերի Ներսեսյանի համահեղինակությամբ։ Այն դառնալու է յուրօրինակ ու ժամանակակից կրթահամալիր՝ երեխաների առօրյայի, խաղի, ուսուցման և հանգստի համար նախատեսված բոլոր հարմարություններով։
Հետաքրքիր դիզայնն ու մանրուքների հանդեպ հոգատար մոտեցումն այստեղ ծառայում են մեկ նպատակի՝ ստեղծել միջավայր, որտեղ երեխան իրեն կզգա ազատ ու հարմարավետ, կսովորի սիրով և ամեն օր կբացահայտի մի նոր բան։